Պարտություն Հանովերում․ «Բորուսսիան» զիջում է դիրքերը (տեսանյութը)

Բունդեսլիգայի 10-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» արտագնա խաղում պարտվեց «Հանովերին»։ 

«HDI Արենա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 4։2 հաշվով։ Դաշտի տերերի կազմում գոլերով աչքի ընկան Ժոնատասը, Իխլաս Բեբուն (դուբլ) և Ֆելիքս Կլաուսը, իսկ դորտմունդցիներից՝ Անդրեյ Յարմոլենկոն և Դան-Ակսել Զագադուն, ով 59-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ։

«Բորուսսիան» մնաց 20 միավորով և այս տուրից հետո կարող է կորցնել առաջատարի կարգավիճակը, քանի որ 20 միավոր ունեցող «Բավարիան» տուրի շրջանակում մրցելու է 19 միավոր ունեցող «Լեյպցիգի» հետ։ «Հանովերն» այս հաղթանակից հետո ունի 18 միավոր և զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը։

Բունդեսլիգա, 10-րդ տուր

«Հանովեր» – «Բորուսսիա Դորտմունդ»՝ 4։2
Գոլերը՝ Ժոնատաս 20՛ / 11-մետրանոց, Բեբու 40՛, 86՛, Կլաուդ 60՛ – Զագադու 27՛, Յարմոլենկո 52՛
Հեռացում՝ Զագադու 59՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում