Ամփոփիչ մրցաշար․ հայտնի են եզրափակչի մասնակիցները (տեսանյութ)

Սինգապուրում ավարտվել է կանանց թենիսի տարվա ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլը։

Առաջին խաղում Դանիայի ներկայացուցիչ Կարոլինա Վոզնյացկին 7:6 (11:9), 6:3 հաշվով հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Կարոլինա Պլիշկովային։ 1 ժամ 56 րոպե տևած հանդիպման ընթացքում Վոզնյացկու ակտիվում գրանցվել է 5 էյս, 3 կրկնակի սխալ, 5 բրեյք-փոյնթ՝ 9 հնարավորից։

Տեսանյութ

Տիտղոսի համար Վոզնյացկին մրցելու է Վինուս Ուիլյամսի հետ։ 37-ամյա ամերիկուհին կիսաեզրափակչում պարտության է մատնել ֆրանսուհի Կարոլին Գարսիային՝ 6:7 (3:7), 6:2, 6:3։ Երկուսուկես ժամ տևած հանդիպման ընթացքում Վինուսը միայն մեկ մատուցում է պարտվել, կատարել է 4 էյս, թույլ է տվել 10 կրկնակի սխալ, իրացրել է 4 բրեյք-փոյնթ՝ 9 հնարավորից, իսկ Գարսիայի ակտիվում գրանցվել է 1 բրեյք-փոյնթ՝ 13 հնարավորից։

Տեսանյութ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում