Մ-19. Հայաստանի հավաքականը պարտվեց Ղազախստանին

Հոկտեմբերի 28-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Ղազախստանի հետ և նվազագույն հաշվով պարտություն կրեց․ միակ գոլը խփեց Մադի Ժակիպբաևը։

Ընկերական հանդիպում,
Մ-19․ Հայաստան – Ղազախստան՝ 0։1

Գոլը՝ Մադի Ժակիպբաև, 40
Չիրացված 11-մետրանոց` Դինմուհամեդ Կաշկեն, 34

Հայաստանի Մ-19 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝

12. Նիկոլաոս Մելիքյան (1. Գրիգորի Մաթևոսյան, 46) 2. Հրաչյա Գեղամյան 3. Էրիկ Ղարիբյան 4. Ալբերտ Խաչումյան 6. Էրիկ Վարդանյան (18. Էրիկ Ազիզյան, 75) 7. Կարեն Մելքոնյան (14. Վիգեն Կարապետյան, 75) 9. Աբրահամ Պորտուգալյան (5. Միխաիլ Մուրադյան, 64) 10. Արմեն Նահապետյան (8. Միհրան Պետրոսյան, 82) 11. Հովհաննես Հարությունյան (ա) 15. Դերենիկ Սարգսյան (21. Արմեն Հովհաննիսյան, 46) 17. Արման Ասիլյան

Պահեստայիններ` 16. Արսեն Սադոյան 19. Առլեն Ծատուրյան 20. Լևոն Ղարիբյան 22. Արսեն Եղիազարյան 23. Դավիթ Նալբանդյան

Գլխավոր մարզիչ – Արտակ Օսեյան:

Հավելենք, որ հավաքականները ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնեն հոկտեմբերի 30-ին։

Լուսանկարը՝ ՀՖՖ պաշտոնական կայքի

Հետևեք մեզ նաև Telegram-ում