Հայտնի են բռնցքամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնները

Դինամո/ՄՀԿ-ում ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: 10 քաշային կարգերում հայտնի են 2017 թվականի Հայաստանի չեմպիոններն ու մրցանակակիրները: 

Տղամարդկանց պայքարում ըստ քաշային կարգերի չեմպիոն ու մեդալակիր դարձան:

49 կգ՝ Արթուր Հովհաննիսյան, Վլադիմիր Աբրահամյան, Սիրական Ոսկանյան, Նորիկ Սուքիասյան:

52 կգ՝ Վահե Բադալյան, Հարություն Կարապետյան, Արտյոմ Սաքանյան, Արսեն Աբգարյան:

56 կգ՝ Հենրիկ Մոքոյան, Ալեն Դանիելյան, Արտավազդ Մանուկյան, Ջանիկ Սահակյան:

60 կգ՝ Հրայր Շահվերդյան, Արմեն Գրիգորյան, Կարեն Տոնականյան, Տարոն Կարապետյան:

64 կգ՝ Արարատ Գյուլբանգյան, Արթուր Քիրաջյան, Սարո Դավթյան, Էռնեստ Վարդերեսյան:

69 կգ՝ Գառնիկ Պապիկյան, Գուրգեն Մադոյան, Գրիգոր Գեւորգյան, Լեո Պապյան:

75 կգ՝ Արման Դարչինյան, Համբարձում Հակոբյան, Զավեն Գալստյան, Յուրա Դարաբյան:

81 կգ՝ Արտյոմ Գալստյան, Վազգեն Շահվերդյան, Էդմոն Վարդերեսյան, Աղասի Էլիզբարյան:

91 կգ՝ Հենրիկ Սարգսյան, Արթուր Խաչատրյան:

+91 կգ՝ Դավիթ Չալոյան, Արամ Աբրահամյան, Գուրգեն Հովհաննիսյան, Վախթանգ Մկրտչյան:

Մասնակիցների սակավության պատճառով կանանց առաջնությունում անցկացվեց միայն եզրափակիչ երեք մենամարտ՝ 48 կգ, 57 կգ և 64 կգ քաշային կարգերում, որոնցում, համապատասխանաբար, հաղթեցին և հանրապետության չեմպիոն դարձան Մարիամ Սանոսյանը, Լիլիթ Դալլաքյանը և Աշխեն Հովհաննիսյանը:

Առաջնության արդյունքով կկազմավորվեն Հայաստանի հավաքականները, որոնք կնախապատրաստվեն մրցաշրջան 2018-ի միջազգային և ընկերական մրցաշարերին: 2018 թվականին բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ չեն անցկացվելու:

Աղբյուր՝ ՀԱՕԿ լրատվական

Հետևեք մեզ նաև Telegram-ում