Հաղթանակ Գյումրիում․ «Ալաշկերտը» մեծացրեց «Շիրակի» նկատմամբ առավելությունը (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրում «Շիրակը» Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում հյուրընկալեց առաջատար «Ալաշկերտին»:

Հայաստանի գործող չեմպիոնը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց։ Միակ գոլը 89-րդ րոպեին գլխի հարվածով խփեց Լեսթեր Պելտիերը։

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» 23 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Շիրակը» երկրորդ տեղում է՝ 18 միավորով: 

Խաղի տեսագրությունը ներկայացված է այս հղմամբ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում