Ամփոփիչ մրցաշարի եզրափակչում Վոզնյացկին հաղթեց Ուիլյամսին (տեսանյութ)

Սինգապուրում ավարտվեց կանանց թենիսի տարվա ամփոփիչ մրցաշարը։ Եզրափակիչ խաղում Դանիայի ներկայացուցիչ Կարոլինա Վոզնյացկին առավելության հասավ ամերիկուհի Վինուս Ուիլյամսի նկատմամբ։

1 ժամ 29 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 2 սեթում՝ 6։4, 6։4 հաշվով։ Կարոլինայի ակտիվում գրանցվեց 4 էյս, 6 բրեյք-փոյնթ՝ 9 հնարավորից, իսկ Վինուսի ակտիվում՝ 4 էյս, 1 կրկնակի սխալ։

27-ամյա Կարոլինա Վոզնյացկու համար այս տիտղոսը 27-րդն է կարիերայում և երկրորդն ընթացիկ մրցաշրջանում։ Վոզնյացկին տարին կավարտի WTA վարկանիշային աղյուսակի երրորդ հորիզոնականում, իսկ Վինուս Ուիլյամսը կմնա հինգերորդ տեղում։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում