«Գանձասար Կապանը» հաղթեց «Արարատին» (տեսագրություն)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի շրջանակում «Գանձասար Կապանը» մրցեց «Արարատի» հետ և 2։0 հաշվով հաղթանակ տոնեց։ Կապանցիների կազմում գոլերով աչքի ընկան Գեղամ Հարությունյանը և Լուբամբո Մուսոնդան։

Այս հաղթանակից հետո «Գանձասար Կապանն» ունի 18 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, նույնքան միավոր ունի նաև «Շիրակը»։ «Արարատը» շարունակում եզրափակել մրցաշարային աղյուսակը՝ ակտիվում ունենալով 6 միավոր։

Բարձրագույն խումբ, 11-րդ տուր

«Գանձասար Կապան» – «Արարատ»՝ 2։1
Գոլերը՝ Հարությունյան 13՛, Մուսոնդա 76՛

Խաղի տեսագրությունը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում