Երկրորդ տուր` վերահաշվարկից հետո. Ջորջ Վեան դեռ նախագահ չէ

1995 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակակիր Ջորջ Վեան շարունակելու է Լիբերիայի նախագահի պաշտոնի համար պայքարը: Քվեարկության վերահաշվարկից հետո պարզ է դարձել, որ նախկին ֆուտբոլիստը չի հաղթահարել 50 տոկոս ձայների շեմը, ուստի երկրորդ փուլ է նշանակվել,- հայտնում է «New York Times»-ը:

Առաջին շրջանում Վեայի օգտին քվեարկել է աֆրիկյան երկրի բնակիչների 34,8 տոկոսը՝ մոտ 600 հազար մարդ: Երկրորդ տեղը զբաղեցրել է գործող փոխնախագահ Ջոզեֆ Բոկայը (28,8 տոկոս): Երկորրդ շրջանում, որը կայանալու է նոյեմբերի 7-ին, ընտրությունը կատարվելու է այդ երկու թեկնածուների միջև:

Հիշեցնենք, որ Վեան Եվրոպայում հանդես է եկել «Մոնակոյի», ՊՍԺ-ի, «Միլանի», «Չելսիի», «Մանչեսթեր Սիթիի» ու «Մարսելի» կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում