«Ատլետիկոն» 40-միլիոնանոց տրանսֆեր է համաձայնեցրել

«Ատլետիկոն» «Սամպդորիայի» հետ պայմանավորվել է կիսապաշտպան Լուկաս Տորեյրայի տրանսֆերի շուրջ: «Football Italia»-ն հայտնում է, որ գործարքը կազմելու է 40 միլիոն եվրո: Ավելի վաղ ճենովացիները մերժել էին իսպանական ակումբի առաջին առաջարկը: 

21-ամյա ֆուտբոլիստը Մադրիդ կտեղափոխվի 2018 թվականի հունվարին, երբ կավարտվի ակումբի տրանսֆերային արգելքի ժամկետը:

Իտալիայի ընթացիկ առաջնության 10 խաղում ուրուգվայցին 2 գոլ է խփել ու 1 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում