«Ռեալը» մտադիր է համալրվել հունվարին. դիտարկվում է 4 թեկնածու

Ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» համեմատաբար անհաջող մեկնարկն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին ստիպել է մտածել նոր խաղացողներ հրավիրելու մասին: «Սերուցքայինները» դիտարկում են երկու պաշտպաների և հարձակվողական ոճի երկու խաղացողների թեկնածություններ,- գրում է The Mirror-ը։

Մադրիդցիների գլխավոր տրանսֆերային նպատակը «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Գոնսալու Գեդեշն է, ով ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է «Վալենսիայում»: Պորտուգալացին Պրիմերայի 8 խաղում արդեն 3 գոլ է խփել ու 5 գոլային փոխանցում կատարել:

«Ռեալի» հետաքրքրության շրջանակում են նաև «Ատլետիկոյի» երեք ֆուտբոլիստներ` Անտուան Գրիզմանը, Խոսե Խիմենեսը և Լյուկա Էրնանդեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում