«Ռոման» շանս չտվեց «Չելսիին», «Ատլետիկոն» կրկին չհաղթեց «Ղարաբաղին» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի այսօրվա կենտրոնական խաղում «Ռոման» ընդունել էր «Չելսիին» և 3։0 հաշվով հաղթանակ տոնել։

Տանտերերը շատ հաջող են մեկնարկել: Արդեն առաջին րոպեին Ստեֆան Էլ Շարավին շեշտակի հարվածով խոցել է Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը: Խաղակեսի վերջնամասում (36՛) նույն Էլ Շարավին օգտվել է «գայլերի» նախկին պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի զարմանալի սխալից ու կրկնապատկել հաշիվը: Երկրորդ խաղակեսում (64՛) Էուսեբիո Դի Ֆրանչեսկոյի թիմի առավելութունը խոշոր է դարձրել Դիեգո Պերոտին, ով հեռահար հարվածով անակնկալի է բերել Կուրտուային:

Տեսանյութ

Զուգահեռաբար ընթացող խաղում «Ատլետիկոն» լուրջ խնդիրներ է ունեցել ադրբեջանական «Ղարաբաղի» դեմ մրցավեճում: Հաշիվը 40-րդ րոպեին գլխի հարվածով բացել է հյուրերի ֆուտբոլիստ Միչելը: Ընդմիջումից հետո (56-րդ րոպե) Տոմաս Բարդին գեղեցիկ հարվածով վերականգնել է հավասարությունը: Երեք րոպե անց հյուրերը մնացել են 10 խաղացողով․ Դիեգո Գոդինի նկատմամբ անչափ կոպիտ խաղի համար կարմիր քարտ է ստացել Պեդրո Էնրիկեն: Խաղավերջում երկրորդ դեղին քարտի համար հեռացվել է նաև Ստեֆան Սավիչը:

Հետագա ժամանակահատվածում մադրիդցիները չեն կարողացել կոտրել մրցակցի պաշտպանությունը: Գրանցվել է 1:1 հաշիվը:

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

C խմբում 4-րդ տուրից հետ «Ռոման» 8 միավորով դարձավ առաջատար, «Չելսին» ունի 7 միավոր, «Ատլետիկոն»` 3, իսկ «Ղարաբաղը»` 2:

Հետևեք մեզ նաև Telegram-ում