«Mundo Deportivo». Գորեցկան ընտրել է «Բարսելոնան»

«Շալկեի» կիսապաշտպան Լեոն Գորետցկան կողմնորոշվել է իր ապագայի հարցում: Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանն ամռանը տեղափոխվելու է «Բարսելոնա», – գրում է «Mundo Deportivo»-ն:

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո սպառվելու է 22-ամյա խաղացողի պայմանագրի ժամկետը և նա կկարողանա կատալոնացիներին միանալ ազատ գործակալի կարգավիճակով:

Գորեցկան հետագա կարիերայի վերաբերյալ բազմաթիվ առաջարկներ է ստացել, որոնց թվում եղել են «Բավարիան», «Լիվերպուլը» և «Յուվենտուսը», սակայն նրա ընտրությունը կանգ է առել «բլաուգրանայի» վրա: Ֆինանսական տեսանկյունից լավագույն առաջարկը ստացվել է կիսապաշտպանի ներկայիս թիմի` «Շալկեի» կողմից:

Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության 9 խաղում գերմանացին 4 գոլ է խփել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում