Իրվինգ. Հետազոտություն եմ անցկացրել և պարզել` երկրագնդի իրական լուսանկար չկա

NBA-ի գլխավոր աստղերից մեկը, «Բոսթոնի» խաղարկող Կայրի Իրվինգը շարունակում է պնդել, որ երկրագունդը հարթ է: Ամերիկացին կասկածի տակ է դրել Երկրի լուսանկարները և Լուսնի վրա մարդու վայրէջքը:

«Իմ մտահղացումը նրանում չէր, որ վիճեմ գիտության հետ և ոչ էլ տարվեմ այդ գաղափարով ու մարդկանց աչքերում խելագար թվամ: Պարզապես սկսեցի կարդալ ընդունված ճշմարտությունների մասին մեկնաբանություններ և ինձ մոտ հարցեր առաջացան: Սեփական հետազոտություն եմ անցկացրել և պարզել, որ երկրագնդի իրական լուսանկար չկա: Մենք Լուսնի վրա վայրէջք չենք կատարել ոչ 1961, ոչ էլ 1969 թվականներին:

Իմ ցանկութունն այն էր, որ մարդիկ սկսեն սեփական հետազոտություններն անցկացնել, այլ ոչ թե պարտադիր հավատան նրանց ասված խոսքերին: Շատ փաստերի մասին խոսակցություններ եմ լսել, որոնք վերջում բացարձակ սուտ են եղել:

Մենք չգիտենք` տիեզերքից կատարված այդ լուսանկարներն արդյո՞ք իրական են: Ովքե՞ր են լուսանկարել: Վստա՞հ եք, որ Լուսնի վրայի տիեզերանավն իրական է: Ի՞նչ է լուսանկարողի անունը: Իսկապես Լուսնի վրայի մարդը Նիլ Արմստրոնգն է…»,- 25-ամյա ամերիկացու խոսքերն է մեջբերում nbcsports.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում