Զիդանն այն մատադորը չէ, որ կարողանա վերահսկել Ալիին (ծաղրանկար)

Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանիի նոր աշխատանքը նվիրված է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Տոտենհեմ» – «Ռեալ» խաղին: Լոնդոնցիներին 3:1 հաշվով հաղթանակ է պարգևել կիսապաշտպան Դելե Ալին, ով դուբլ է ձևակերպել:

Մոմանին պատկերում է, թե ինչպես «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը տապալվում է մատադորի կերպարում: Ֆրանսիացին փորձում է վերահսկել երիտասարդ ցուլ Ալիին, սակայն ուժգին հարված է ստանում:

Ծաղրանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում