Կանտոնայի հետքերով. Էվրան ոտքով հարվածել է «Մարսելի» երկրպագուին (տեսանյութ)

Եվրոպա լիգայի խմբային փուլի «Վիտորիա Գիմարայեշ» – «Մարսել» (1:0) հանդիպումից առաջ միջադեպ է տեղի ունեցել ֆրանսիական թիմի ու նրա երկրպագուների միջև:

Նախավարժանքի ժամանակ «Օլիմպիկի» աջակիցները վիրավորական խոսքերն են վանկարկել Պատրիս Էվրայի հասցեին, այնուհետև մոտեցել են խաղադաշտին: Այդ ժամանակ վիճաբանություն է սկսել կողմերի միջև և 36-ամյա ֆուտբոլիստն Էրիկ Կանտոնայի ոճով, ոտքով հարվածել երկրպագուներից մեկին,- հայտնում է «Get French Football»-ը:

Երբ կրքերը հանդարտվել են, մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել պաշտպանին: Էվրան հայտավորված է եղել պահեստայինների թվում, ուստի թիմերը խաղը սկսել են հավասար կազմերով:

Հատկանշական է, որ Պատրիսը դարձավ Եվրոպա լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստը, ով հեռացում է ստացել խաղից առաջ:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում