Կանտոնան գտավ իր հետնորդին (ծաղրանկար)

Եվրոպա լիգայի խմբային փուլի «Վիտորիա Գիմարայեշի» դեմ հանդիպումից առաջ «Մարսելի» ֆուտբոլիստները վիճաբանել են իրենց երկրպագուների հետ: Այդ պահին Պատրիս Էվրան ոտքով հարվածել է ֆուտբոլասերներից մեկին: Ֆրանսիացին դարձել է Եվրոպա լիգայի պատմության առաջին խաղացողը, ով հանդիպումից առաջ հեռացվել է խաղադաշտից:

Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանիի նոր նկարը նվիրված է 36-ամյա պաշտպանին: Մոմանին պատկերում է, թե Էվրայի արարքն ինչպես է ուրախացնում «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնային: Կանտոնան ժամանակին հայտնվել է նման իրավիճակում, ինչի համար 9-ամսյա որակազրկում է ստացել:

Ծաղրանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում