ԵԱ. Արոնյանի հիասքանչ հաղթանակը չփրկեց Հայաստանի հավաքականին (կատարված քայլեր)

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը պարտվել է Ադրբեջանի ընտրանուն․ գրանցվել է 1,5:2,5 հաշիվը:

Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը ֆանտաստիկ ոճով պարտության է մատնել Շախրիյար Մամեդյարովին: Արդեն պարտիայի միջնամասում Լևոնը որոշակի առավելություն է ստացել, որից հետո յուրքանաչյուր քայլը դեպի մրցակցի ջախջախումն է տարել:

Կատարված քայլեր

Ցավոք, հայկական շախմատի առաջատարի հաղթանակն արժեզրկվել է մյուս գրոսմայստերների անհաջող խաղի պատճառով: Երկրորդ խաղատախտակի վրա կրկին տապալվել է Սերգեյ Մովսեսյանը, ով սև խաղաքարերով զիջել է Թեմուր Ռաջաբովին:

Կատարված քայլեր

Երրորդ համարով հանդես եկող Գաբրիել Սարգսյանը չի կարողացել կոտրել ճանաչված լատվիացի Արկադի Նայդիշի կառուցած պաշտպանությունը: Վերջինս 2015 թվականից է հանդես գալիս Ադրբեջանի դրոշի ներքո:

Սարգսյանի պարտիան

Սև խաղաքարերով հանդես եկող Հրանտ Մելքումյանը մրցում էր Ռաուֆ Մամեդովի հետ: 61-րդ քայլից սկսած Հրանտը ուներ մեկ նավակ ու թագավոր` ընդդեմ մրցակցի թագավորի, նավակի ու երկու զինվորի: Պարտված թվացող իրավիճում Մելքումյանն այնպիսի դիրք զբաղեցրեց, որ մրցակիցը երկար ժամանակ ոչինչ չէր կարողանում անել և ոչ-ոքին անխուսափելի էր թվում: Ցավոք, 85-րդ քայլում հայ շախմատիստը կոպիտ սխալ կատարեց և պարտվեց:  

Մելքումյանի պարտիան

Այս պարտությունից հետո Հայաստանի ընտրանին դուրս է մնալու լավագույն հնգյակից: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում