Միհրան Մանասյան․ Թիմային հաջողություններն առաջին տեղում են

«Ալաշկերտի» հարձակվող Միհրան Մանասյանը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի՝ «Արարատի» հետ հանդիպման (2:0) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

«Ցանկացած հաղթանակ հաճելի է: Հաղթանակներից հետո վերականգնվելն ավելի հեշտ է: Շատ ուրախ եմ, որ կարողացա նպաստել իմ թիմի հաջողությանը խփած գոլերով: Տևական ժամանակ ինձ չէր հաջողվում գոլի հեղինակ դառնալ, սակայն այսօր, բարեբախտաբար, «սառույցը կոտրվեց»: Իմ գոլերը լավ թիմային աշխատանքի արդյունք են: Կարող էի էլի գոլեր խփել, սակայն, իմ կարծիքով խանգարեց շտապողականությունը:

Արդյո՞ք պայքարելու եմ լավագույն ռմբարկուի կոչման համար: Դա իմ խաղային փիլիսոփայության մեջ է մտնում: Ես միշտ ցանկանում եմ լինել առաջինը: Սակայն, իհարկե, թիմային հաջողություններն առաջին տեղում են:

«Ալաշկերտը» լավ մարզավիճակում է և գնալով ավելացնելու է: Առողջություն և շուտափույթ ապաքինում եմ մաղթում վնասվածք ունեցող խաղընկերներիս: Նրանց շարք վերադառնալուց հետո մենք էլ ավելի ուժեղ կլինենք»,- Մանասյանի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հավելենք, որ ընթացիկ առաջնությունում 28-ամյա ռմբարկուն 5 գոլ է խփել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում