«Վալենսիան» 7-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց (տեսանյութ)
Նմանատիպ
Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Վալենսիան» «Մեստալյա» մարզադաշտում հյուրընկալեց «Լեգանեսին» և խոշոր հաշվով հաղթանակ տոնեց։ «Չղջիկները» 3 անպատասխան գոլ խփեցին․ աչքի ընկան Դանիել Պարեխոն, Ռոդրիգոն և Սանտի Մինան։
Այս հաղթանակը «Վալենսիայի» համար 7-րդ անընդմեջն էր Իսպանիայի առաջնությունում։ Այսպիսով, «չղջիկները» կրկնեցին 70 տարվա վաղեմության ակումբային ռեկորդը․ վերջին անգամ «Վալենսիան» ներքին առաջնությունում 7 անընդմեջ հաղթանակ էր տոնել 1947 թվականին։
Այս հաղթանակից հետո «Վալենսիան» ունի 27 միավոր և շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնային» (10 խաղ) զիջելով 1 միավորով, իսկ «Լեգանեսը» մնաց 17 միավորով 7-րդ տեղում։
Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր
«Վալենսիա» – «Լեգանես»՝ 3։0
Գոլերը՝ Պարեխո 14՛, Ռոդրիգո 71՛, Մինա 82՛ / 11-մետրանոց
Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ
Հետևեք մեզ նաև Telegram-ում