«Բավարիան» Դորտմունդում հաղթեց «Բորուսսիային» (տեսանյութ)
04/11/2017 23:24
Նմանատիպ
Գերմանիայի առաջնության 11-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում․ «Բորուսսիան» հյուրընկալեց առաջատար «Բավարիային» և 1։3 հաշվով պարտություն կրեց։
Մյունխենյան թիմից գոլեր խփեցին Արյեն Ռոբենը, Ռոբերտ Լևանդովսկին և Դավիդ Ալաբան, իսկ դորտմունդցիներից հաշիվը կրճատեց Մարկ Բարտրան։
Այս հաղթանակից հետո Յուպ Հայնկեսի թիմը 26 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Բորուսսիան» մնաց 20 միավորով երրորդ տեղում։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Լեյպցիգը»՝ 22 միավոր։
Բունդեսլիգա, 11-րդ տուր
«Բորուսսիա Դորտմունդ» – «Բավարիա»՝ 1։3
Գոլերը՝ Բարտրա 88՛ – Ռոբեն 16՛, Լևանդովսկի 37՛, Ալաբա 67՛
Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում