«Լիվերպուլը» խոշոր հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 11-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլն» արտագնա հանդիպում անցկացրեց «Վեսթ Հեմի» հետ․ Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 1։4 հաշվով։ Յուրգեն Կլոպի թիմից Մոհամեդ Սալահը դուբլ ձևակերպեց, մեկական անգամ էլ աչքի ընկան Ժոել Մատիպը և Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենը, իսկ դաշտի տերերի միակ գոլը խփեց Մանուել Լանսինին։

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլն» ունի 19 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ «Վեսթ Յեմը» 9 միավորով 17-րդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր

«Վեսթ Հեմ» – «Լիվերպուլ»՝ 1։4
Գոլերը՝ Լանսինի 55՛ – Սալահ 21՛, 75՛, Մատիպ 24՛, Օքսլեյդ-Չեմբեռլեն 56՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում