Եվրո-2018. Հայաստանի Մ-19 հավաքականը մեկնել է Լյուքսեմբուրգ

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը, Արտակ Օսեյանի գլխավորությամբ, մեկնել է Լյուքսեմբուրգ, որտեղ կկայանա Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2018 թվականի առաջնության ընտրական փուլի 3-րդ խմբի մրցաշարը: Նոյեմբերի 8-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կմրցի Չեխիայի, նոյեմբերի 11-ին՝ Շոտլանդիայի, իսկ նոյեմբերի 14-ին՝ Լյուքսեմբուրգի հավաքականների հետ:

ՀՖՖ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ պատանեկան հավաքականի կազմում Լյուքսեմբուրգ են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ

Նիկոլաոս Մելիքյան, «Ավան Ակադեմիա»
Գրիգորի Մաթևոսյան «Տորպեդո» (Արմավիր, Ռուսաստան)

Պաշտպաններ

Էրիկ Ղարիբյան, «Բանանց»
Արսեն Սադոյան, «Բանանց»
Ալբերտ Խաչումյան, «Ավան Ակադեմիա»
Լևոն Ղարիբյան, «Ավան Ակադեմիա»
Արման Ասիլյան, «Ավան Ակադեմիա»
Դերենիկ Սարգսյան, «Ավան Ակադեմիա»
Հրաչյա Գեղամյան, «Ավան Ակադեմիա»

Կիսապաշտպաններ

Էրիկ Վարդանյան, «Բանանց»
Կարեն Մելքոնյան, «Բանանց»
Հովհաննես Հարությունյան, «Ավան Ակադեմիա»
Դավիթ Նալբանդյան, «Ավան Ակադեմիա»
Միխայիլ Մուրադյան, «Ավան Ակադեմիա»
Արմեն Նահապետյան, «Ավան Ակադեմիա»
Միհրան Պետրոսյան, «Ավան Ակադեմիա»
Էրիկ Ազիզյան, «Ավան Ակադեմիա»

Հարձակվողներ

Աբրահամ Պորտուգալյան, «Բանանց»
Արմեն Հովհաննիսյան, «Ավան Ակադեմիա»

Ավելացնենք, որ Սլովակիայի «Ժիլինայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հավաքականին կմիանա Լյուքսեմբուրգում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում