Մոուրինյու. Միայն մեկ խաղային հատված եղավ, որում «Չելսին» գերազանցում էր մեզ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ամփոփել է «Չելսիի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի արտագնա հանդիպումը, որում լոնդոնցիները հաղթել են 1:0 հաշվով:

«Հավասար խաղ էր, երկու թիմերն էլ կարող էին հաղթել: Այն թիմը, որը բացեց հաշիվը, հնարավորություն ստացավ պաշտպանությունից գործել ու վերահսկել հանդիպման ընթացքը:

Առաջին խաղակեսն իսկապես հավասար էր: Երկրորդ կեսում եղավ ընդամենը մեկ խաղային հատված, որում «Չելսին» գերազանցում էր մեզ: Հենց այդ ժամանակ նրանք գոլ խփեցին: Տխրեցնում է, որ գնդակ բաց թողեցինք նման իրավիճակում: Էմոցիոնալ տեսանկյունից կորցրել էինք մեզ:

Վերջին 15-20 րոպեներին կարողացանք մեր խաղն ու տրամադրվածությունը վերգտնել: Դա մեր լավ ֆուտբոլի շնորհիվ էր, այլ ոչ թե մրցակցի հետ քաշվելու: Սկսեցին գոլային պահեր առաջանալ, սակայն չկարողացանք պատասխան գնդակը խփել»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում bbc.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում