Մանկական սխալ. Հայաստանը կրկին չհաղթեց (կատարված քայլեր)

Հունական Կրետե քաղաքում ավարտվեց շախմատի տղամարդկանց թիմային առաջնությունը: Հայաստանի հավաքականը վերջին` 9-րդ տուրում մրցեց Սերբիայի հետ ու 2:2 հաշվով ոչ-ոքի գրանցեց:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը բաց թողեց վերջին տուրը, որովհետև մարզական տեսանկյունից այն ոչինչ չէր տալու թիմին. Հայաստանը նահանջել էր 13-րդ հորիզոնական:

Սերբիայի հետ դիմակայությունում առաջին խաղատախտակի վրա հանդես եկավ Սերգեյ Մովսեսյանը, ով սև խաղաքարերով ոչ-ոքի արդյունքով ավարտեց Իվան Իվանիշևիչի դեմ պարտիան: Տապալված առաջնություն անցկացրած Սերգեյը խաղավերջում վատ դիրք ուներ, սակայն արքայի ու ձիու հմուտ տեղաժարժերի շնորհիվ շտկեց իրավիճակը:

Սերգեյի պարտիան

Սպիտակ խաղաքարերով հանդես եկող Գաբրիել Սարգսյանը Միլոշ Պերունովիչին հաղթեց զինվորների հսկայական առավելության շնորհիվ, ինչը հետագա պայքարն անիմաստ դարձրեց:

Գաբրիելի պարտիան

Երրորդ խաղատախտակի վրա Հրանտ Մելքումյանն առավելություն ուներ Ալեքսանդր Ինդջիչի նկատմամբ, բայց ամենակարևոր պահին կորցրեց այն ու սերբը ոչ-ոքի կորզեց:

Հրանտի պարտիան

Հայաստանը կարող էր մրցաշարն ավարտել հաղթանակով, եթե Հովհաննես Գաբուզյանը սպիտակներով չպարտվեր Նիկոլա Սեդլակին: 42-րդ քայլի դրությամբ հավասար դիրք էր և ոչ-ոքի տրամաբանական էր թվում: 43-րդ քայլում Հովհաննեսը մանկական սխալ թույլ տվեց: Նա իր նավակն ներքև իջեցրեց` չնկատելով, «H» գոտում գտնվող մրցակցի զինվորի առաջ քայլից հետո նրա թագավորը կհայտնվի ծուղակում:  Այդ քայլից հետո մատն անխուսափելի էր:

Հովհաննեսի պարտիան

Եվրոպայի չեմպիոն դարձավ Ադրբեջանը, որը Ռուսաստանի հետ հավասար միավոր էր հավաքել (14-ական), սակայն առաջին տեղում էր լրացուցիչ ցուցանիշներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում