Թոփ-5 առաջնություններ. Ամենաշատ խաբքերի դիմող ֆուտբոլիստները

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին դարձել է թոփ-5 լիգաների ընթացիկ խաղարկություններում 100 խաբքի սահմանն անցած առաջին ֆուտբոլիստը: «Opta»-ն հաշվարկել է, որ արգենտինացին արդեն դրիբլինգի 113 փորձ է կատարել, 60%-ը հաջողված է եղել:

Երկրորդ տեղը զբաղեցնում է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, ով 96 փորձ կատարել և ունի 63 տոկոս արդյունավետության ցուցանիշ: Լավագույն եռյակը եզրափակում է Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը` 86 խաբք (44 տոկոս):

Ամենաշատ խաբքերի դիմող ֆուտբոլիստների հաշվարկում արդյունավետության ամենաբարձր տոկոսը «Լիոնի» առաջատար Նաբիլ Ֆեկիրի մոտ է` 72 տոկոս, 62 փորձից:

Ամենաշատ խաբքերի դիմքող ֆուտբոլիստների տասնյակը

1. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 113 խաբք (60 % արդյունավետություն)

2. Նեյմար (ՊՍԺ) – 96 (63 %)

3. Կրիստիան Պուլիշիչ («Բորուսսիա» Դ.) – 86 (%)

4. Նաբիլ Ֆեկիր («Լիոն») – 62 (72%)

5. Լևին Օզտունալի («Մայնց») – 61 (32%)

6. Ալան Սեն Մաքսիմեն («Նիցա») – 60 (58%)

7. Դրիս Մերտենս («Նապոլի») – 58 (37%)

8. Պաուլո Դիբալա («Յուվենտուս») – 57 (63%)

9. Յոսիպ Իլիչիչ («Ատալանտա») – 56 (46%)

10. Մալկոմ («Բորդո») – 55 (%)

Հետևեք մեզ նաև Telegram-ում