Հայաստանի հավաքականի՝ Ալբանիայի և Դանիայի հետ խաղերի ընդլայնված կազմը

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը հրապարակել է այն բասկետբոլիստների անունները, ովքեր հրավեր են ստացել նախապատրաստվելու նոյեմբերի 23-ին և 26-ին կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին: Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

ԵԱ-2021-ի նախընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 23-ին Տիրանայում ուժերը կչափի Ալբանիայի ազգային հավաքականի հետ, իսկ նոյեմբերի 26-ին Երևանում կհյուրընկալի Դանիային:

Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը.

1. Ամիրան Ամիրխանով – «Գազպրոմ», Ռուսաստան
2. Լուկաս Ֆիշեր – «Գրան Կանարիա», Իսպանիա
3. Անդրանիկ Չրաբաշ- «Օկապի Աալսթար», Բելգիա
4. Ռայան Բոաթրայթ – «Բեշիքթաշ», Թուրքիա
5. Ալլին Հեսս – «Բազել Ստարվինգս» Շվեցարիա
6. Քրիս Յանկու Օսկիյան – «Յալովա», Թուրքիա
7. Անդրեյ Կոնստանտինով – «Բարս», Ռուսաստան
8. Վարդան Բիդրոսյան – առանց ակումբ
9. Արարատ Քոչինյան – «Ուրարտու»
10. Ալբերտ Թադևոսյան – ՄԳՈՒ, Ռուսաստան
11. Էդգար Բաբայան – «Ուրարտու»
12. Գեորգի Պոդկոլզին – «Արցախ»
13. Կոնստանտին Միրզոյանց – «Արմեցի», Ռուսաստան
14. Մարսել Հովսեփյան – «Ռուբոն», Բելառուս
15. Դավիթ Խաչատրյան «Գրանդ Սպորտ»
16. Արագատ Աբրահամիան, «Մասիս», ԱՄՆ
17. Սերգեյ Պոլուխին – «Բարս», Ռուսաստան
18. Թովմաս Հորդանյան – «Ուրարտու»
19. Թերի Սմիթ – ՀՏՎ, Ֆրանսիա

Արկադի Մկրտիչյանը, Արտյոմ Թավաքալյանը, Կարեն Չիվիչյանը, Մեթյու Մադոյանը, Արամ Արսլանյանը ու Անդրե Սպայթ Մկրտչյանը հավաքականին չեն կարող միանալ ԱՄՆ ուսանողական լիգայի հանդիպումների պատճառով:

Հայաստանի հավաքականն ընտրական փուլի խաղերին կսկսի նախապատրասվել նոյեմբերի 20-ից` հանգրվանելով Դավթաշենում գտնվող «Օլիմպավանում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում