Հայաստան Մ-18 հավաքականը Երևանում պարտվել է

Նոյեմբերի 7-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, կայացել է Հայաստանի և Բելառուսի Մ-18 հավաքականների միջև ընկերական առաջին հանդիպումը: Հայաստանի ընտրանին պարտվել է 1:2 հաշվով: Եվս մեկ ընկերական հանդիպում այս երկու թիմերի միջև կկայանա նոյեմբերի 9-ին:

Գոլերը՝

0-1` Եվգենի Սակուտա, 34
1-1՝ Գերման Կուրբաշյան, 38, 11մ
1-2`Դմիտրի Մացիաշ, 48

Հայաստանի Մ-18 հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով՝

1.Էրիկ Մելիքսեթյան 4.Ալեն Ստեփանյան 5.Կարեն Հովհաննիսյան 6.Ռաֆայել Միսակյան 7.Մարտին Գրիգորյան 8.Արսեն Եղիազարյան 9. Դիրան Բեբեքյան 10.Ժիրայր Շաղոյան 11.Գերման Կուրբաշյան 15. Լևոն Ղազարյան 23.Դավիթ Փարեմուզյան

Պահեստայիններ՝ Նարեկ Հովհաննիսյան, 12.Հարություն Մելքոնյան 2.Պերճ Պողիկյան 3.Դավիթ Գրիգորյան 4.Սուրեն Հարությունյան 13.Լևոն Մրյան 14.Արսեն Սարգսյան 16.Ազատ Հարությունյան 17.Արամ Խամոյան 18.Էդիկ Մանուկյան 20.Գևորգ Հովհաննիսյան

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում