ԵԱ․ Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանն անհատական մրցանակներ ստացան

Հունաստանի Հերսոնիսոս քաղաքում ավարտվեցին շախմատի Եվրոպայի տղամարդկանց և կանանց թիմային առաջնությունները: Տղամարդկանց պայքարում Ադրբեջանի և Ռուսաստանի հավաքականները վաստակեցին 14-ական միավոր և կիսեցին 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո ոսկին բաժին հասավ Ադրբեջանին, իսկ Ռուսաստանը գրավեց երկրորդ հորիզոնականը: 13 միավորով լավագույն եռյակը եզրափակեց Ուկրաինայի հավաքականը: Հայաստանի հավաքականը 10 միավորով գրավեց 12-րդ հորիզոնականը:

Մրցաշարում սահմանված էին նաև մրցանակներ խաղատախտակների վրա ցույց տրված արդյունքների համար: Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը ցույց տվեց լավագույն արդյունքը և արժանացավ ոսկե մեդալի: Երրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Գաբրիել Սարգսյանը արժանացավ արծաթե պարգևի:

Կանանց պայքարում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Ռուսաստանի հավաքականը, որը 3 միավորով առաջ անցավ Վրաստանի ընտրանուց: Կանանց պայքարում ևս Ուկրաինայի ընտրանին եզրափակեց լավագույն եռյակը: Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում