Գեդեշ․ Հաճելի է լսել «Ռեալի» և «Ատլետիկոյի» կողմից հետաքրքրության մասին

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Գոնսալու Գեդեշը, ով վարձավճարով հանդես է գալիս «Վալենսիայում», խոսել է մամուլում շրջանառվող այն լուրերի մասին, որոնց համաձայն՝ իր ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը» և «Ատլետիկոն»։

-Ինձ հարցնում են «Ռեալի» և «Ատլետիկոյի» հետաքրքրության մասին, սակայն ես ոչինչ այդ մասին չգիտեմ։ Երբ ԶԼՄ-ների լուրերի համաձայն, մեծ ակումբները հետաքրքրված են քո ծառայություններով, դա ընդունում ես որպես հաճոյախոսություն։ «Ռեալը» երկու անգամ անընդմեջ հաղթել է Չեմպիոնների լիգայում, իսկ «Ատլետիկոն» միշտ գրանդ ակումբների կողքին է։

Ինձ համար հաճելի է լսել այս ակումբների հետաքրքրության մասին, սակայն այս պահին ամենակարևորն այն խաղաժամանակն է, որը ստանում եմ «Վալենսիայում»։ Հաշվի առնելով «Պարի Սեն Ժերմենում» մեծաթիվ բարձրակարգ ֆուտբոլիստների առկայությունը՝ Փարիզում նման հնարավորություն չէի ունենա։ Այժմ երջանիկ եմ «Վալենսիայում», բայց ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի ապագայում,-Գեդեշի խոսքը փոխանցում է «Marca»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում