ՉԼ․ Ո՞վ է ամենաշատը վազել և ո՞վ է ամենաարագավազը

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին 4 տուրերում ամենաշատը վազել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրյունեն։ Միևնույն ժամանակ բելգիացին միջին արագությամբ առաջին տեղում չէ։

360 րոպե խաղաժամանակում դե Բրյունեն վազել է 48,052 մետր։ Մեկ րոպեի ընթացքում 26-ամյա բելգիացին վազել է միջինը 133,48 մետր, սակայն սա ընթացիկ խաղարկության լավագույն արդյունքը չէ, եթե հաշվի առնենք միջին արագությունը։ «Տոտենհեմի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը մեկ հանդիպում պակաս է անցկացրել, սակայն վազել է 37 935 մետր․ այսինքն՝ մեկ րոպեում նա միջինը վազել է 140,50 մետր (կամ 8,53 կմ/ժամ)։

Համեմատության համար նշենք, որ «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն 360 րոպեում վազել է 36 870 մետր (6,145 կմ/ժամ միջին արագությամբ), իսկ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին՝ 29 802 մետր (4,97 կմ/ժամ միջին արագությամբ)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում