Լևանդովսկին խարդախության զոհ է դարձել

«Բավարիայի» ու Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խարդախության զոհ է դարձել, երբ փորձել է օգնել քաղցկեղով հիվանդ լեհ երեխային: Ֆուտբոլիստը 24 հազար եվրո է ուղարկել այն ֆոնդի հաշվին, որը գումար է հավաքել երեխայի բուժման համար: Այն իբր ղեկավարել են հիվանդի ծնողները: Հետագայում պարզվել է, որ այդ ֆոնդը կեղծ է,- գրում է Bild-ը։

Խարդախություն կատարած անձին ոստիկանությունը գտել է: Այդ տղամարդը խոստացել է վերադարձնել լեհ ֆուտբոլիստի գումարը: Հետագայում նա լուսանկար է հրապարակել, որում երևում է, որ նա 24 հազար եվրոն հետ է փոխանցել Լևանդովսկու հաշվին:

29-ամյա հարձակվողը հրաժարվել է մեկնաբանել այդ միջադեպը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում