Եվրո-2018. Հայաստանի Մ-19 հավաքականը ջախջախիչ պարտություն է կրել

Լյուքսեմբուրգում կայացել է Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2018 թվականի առաջնության ընտրական փուլի 3-րդ խմբի առաջին տուրի Չեխիա – Հայաստան խաղը:
Արտակ Օսեյանի գլխավորած թիմը պարտվել է ջախջախիչ` 0:5 հաշվով:

Չեխերի կազմում գոլերի հեղինակ են դարձալ Մարտին Գրաչյարը (16-րդ րոպե, 11 մ), Անտոնին Ռուսեկը (39,70) և Պատրիկ Ժիտնին (83): Մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ է դարձել Ալբերտ Խաչումյանը (54)

Հայաստանի պատանեկան ընտրանին հանդես է եկել հետևյալ կազմով.

12.Նիկոլաոս Մելիքյան 2.Հրաչյա Գեղամյան 3.Էրիկ Ղարիբյան 4.Ալբերտ Խաչումյան 10.Արմեն Նահապետյան 11. Հովհաննես Հարությունյան (ա) (13.Էրիկ Ազիզյան, 83) 14.Դավիթ Նալբանդյան 16.Արսեն Սադոյան 17.Արման Ասիլյան 18.Վահան Բիչախչյան (7.Կարեն Մելքոնյան, 67) 19.Արմեն Հովհաննիսյան (9.Աբրահամ Պորտուգալյան, 52)

Պահեստայիններ՝ 1. Գրիգորի Մաթևոսյան 5. Միխայիլ Մուրադյան 6. Էրիկ Վարդանյան 8. Միհրան Պետրոսյան 15. Դերենիկ Սարգսյան 20. Լևոն Ղարիբյան:

Երրորդ խմբի մյուս խաղում Շոտլանդիան 3:1 հաշվով պարտության է մատնել Լյուքսեմբուրգին: Երկրորդ տուրում, որը կայանալու է նոյեմբերի 11-ին, Հայաստանը մրցելու է Շոտլանդիայի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում