Մ-18. Հայաստանը կրկին պարտվել է Բելառուսին

Այսօր Ավանի ակադեմիայում Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը մրցել է Բելառուսի իր տարիքային թիմի հետ ու կրկին պարտվել: Գրանցվել է 0:1 հաշիվը․ միակ գոլը 64-րդ րոպեին հեղինակել է Եվգենի Սակուտան:

Սամվել Սարգսյանի գլխավորած թիմը հանդես է եկել հետևյալ կազմով.

12.Հարություն Մելքոնյան 2.Սուրեն Հարությունյան 3.Դավիթ Գրիգորյան 4.Ալեն Ստեփանյան 7.Մարտին Գրիգորյան 8.Արսեն Եղիազարյան 9. Դիրան Բեբեքյան 10.Ժիրայր Շաղոյան 17.Արամ Խամոյան 18.Էդիկ Մանուկյան 19.Էրիկ Ղարիբյան 23.Դավիթ Փարեմուզյան։

Պահեստայիններ՝ Նարեկ Հովհաննիսյան 1.Էրիկ Մելիքսեթյան 4.Տիգրան Այունց 5.Կարեն Հովհաննիսյան 6.Ռաֆայել Միսակյան 11.Գերման Կուրբաշյան 13.Լևոն Մրյան 14.Արսեն Սարգսյան 16.Ազատ Հարությունյան 20.Գևորգ Հովհաննիսյան 22.Արթուր Միսկիրջյան։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ հայ պատանիները 1:2 հաշվով էին զիջել բելառուսներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում