Հայաստանի հավաքականի խոշոր հաշվով հաղթանակը (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի խոշոր հաշվով հաղթանակը (տեսանյութ)

«Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Բելառուսի ընտրանու հետ ու 4:1 հաշվով հաղթանակ տոնեց:

Առաջին կեսում հյուրերը երկու անգամ մոտ էին հաշիվը բացելուն, սակայն սկզբում տանտերերին փրկեց դարպասաձողը, իսկ հետո` դարպասապահ Արսեն Բեգլարյանը: Ընդմիջումից առաջ (41-րդ րոպե) Արթուր Պետրոսյանի թիմն ավելացրեց ճնշումը և երկու գոլ խփեց: 11-մետրանոցից Հենրիխ Մխիթարյանի հարվածը հետ մղեց Ալեքսանդր Հուտարը, այնուհետև Հենրիխի երկրորդ փորձի ժամանակ փայլուն սեյվ կատարեց, սակայն վրա հասած Արաս Օզբիլիսը բացեց հաշիվը: Երեք րոպե անց Մխիթարյանը հայտնվեց դարպասապահի դիմաց և այս անգամ նուրբ հարվածով կրկնապատկեց հաշիվը:

Երկրորդ կեսի սկզբում` 55-րդ րոպեին, անկյունայինի խաղարկման ժամանակ Ռումյան Հովսեփյանը հեռավոր դարպասաձողի մոտ առանց հսկողության էր մնացել և հանգիստ գրավեց դարպասը: Մեկ րոպե հետո հյուրերը կրճատեցին հաշիվը․ 11-մետրանոց հարվածով աչքի ընկավ Անտոն Սարոկան:

Հետագա ժամանակահատվածում երկու թիմերն էլ բազմաթիվ փոխարինումներ կատարեցին: Մասնավորապես փոխարինման մտած Էրիկ Վարդանյանը գեղեցիկ, հեռահար հարվածով խփած գոլով նշեց իր նորամուտը (84):

Հետագայում այլ գոլեր չգրանցվեցին:

Տեսանյութ

Apмeния – Бeлapycь | Oбзop тoвapищecкoгo мaтчa. от ФУТБОЛЬНЫЕ ОБЗОРЫ на Rutube.

Հետևեք մեզ նաև Telegram-ում