Կրիուշչենկո. Հայաստանի հետ հանդիպման արդյունքը խաղից չէր բխում

Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Կրիուշչենկոն ամփոփեց Հայաստանի ընտրանու դեմ ընկերական խաղը (1:4):

Արդյունքը

«Տխրեցնող արդյունք էր, ինչ-որ չափով խաղից չբխող: Միայն երկրորդ գոլն էր «խաղային», մյուսները ստանդարտներից ու հեռահար հարվածից, որոնք սովորաբար գոլի չեն վերածվում»:

Մրցավարությունը

«Չեմ ցանկանում խոսել մրցավարությունից: Առաջին գոլի ժամանակ 11-մետրանոցը վիճելի էր․ մեր ֆուտբոլիստներն ասացին, որ խախտում չկար»:

Բելառուսի խաղը

«Բազմաթիվ «ոչ պարտադիր» սխալներ թույլ տվեցինք, խոտանը նույնպես շատ էր: Այսօր շատ փորձարկումներ կատարեցինք, երիտասարդներին շանս տվեցինք: Կան խաղացողներ, որոնցից դժգոհ եմ»:

Լավագույն կազմերի դեպքում թիմերի հնարավորությունները

«Դժվար է գնահատական տալ, թե ինչպիսի խաղ կլիներ լավագույն կազմերով մրցելիս: Մեր խնդիրը գրոհները եզրափակելու մեջ է: Դա է նախորդ ընտրական փուլում անհաջող ելույթի գլխավոր պատճառը»:

Հայաստանի հավաքականի մասին

«Դժվար է իրական ուժի գնահատականը տալ, որովհետև մենք լավագույն կազմով չէինք: Ամեն դեպքում լավ թիմ է, գնդակի լավ վերահսկողությամբ, արագ խաղացողներ ունի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում