Հովհաննես Համբարձումյան. Հավաքականի ավագը լինելը հիանալի զգացում էր

Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը Բելառուսի ընտրանու հետ ընկերական հանդիպումից հետո (4:1) իր մեկնաբանությունը տվեց։

-Ինչպե՞ս կգնահատես հանդիպումը:

-Լավ հանդիպում անցկացրեցինք։ Հոգեբանական առումով շատ լավ էր, որ հաղթանակ տարանք։ Հույս ունեմ՝ կշարունակենք նույն տեմպով: Առջևում նոր փուլ է սպասվում մեզ: Լավ հնարավորություն ունենք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու:

-Ավագի թևկապը կրեցիր: Զգացողությունները…

-Հիանալի: Իմ կարծիքով, յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է հավաքականի թևկապը կրել: Բայց այսօր շատ ֆուտբոլիստներ բացակայում էին խաղադաշտում, դրա համար էլ ինձ հասավ թևկապը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում