Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի գները

Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի գները

Նոյեմբերի 13-ին` ժամը 18:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպման տոմսերը վաճառվում են նոյեմբերի 10-ից: Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից:

Տոմսերը կարող հնարվոր կլինի ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից:

Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 4000-5000 դրամ, արևելյան տրիբունայինը՝ 3000-4000, հյուսիսային և հարավային տրիբունաներինը ՝ 2000:

Տոմսերի հետ կապված հարցերով զանգահար են ընդունվում միայն «Հանրապետական» մարզադաշտ` 55 53 52, 55 53 51: Առաքումն իրականացվում է 077 52 30 34 հեռախոսահամարով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում