Մ-21. Հայաստանի ցավալի պարտությունը Ռուսաստանից (տեսանյութ)

Մ-21. Հայաստանի ցավալի պարտությունը Ռուսաստանից (տեսանյութ)

Մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի 2019 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում Հայաստանի երիտասարդական հավաքականը Երևանում 1:2 հաշվով պարտվեց Ռուսաստանի իր հասակակիցների ընտրանուն:

Երկար ժամանակ ռուսների առավելությամբ անցած խաղի հաշիվը բացվեց 25-րդ րոպեին․ աչքի ընկավ Զելիմխան Բակեևը: Երկրորդ խաղակեսի մեկնարկից երեք րոպե անց հյուրերը կրկնապատկեցին հաշիվը: Արագ հակագրոհի ժամանակ նույն Բակեևը եզրից գնդակն ուղարկեց դեպի հեռավոր անկյունը, որտեղից Ալեքսանդր Զուևը մեկ հպումով գրավեց անպաշտպան դարպասը:

Դրանից հետո հայկական թիմի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը փոխարինումների շնորհիվ ակտիվացրեց տանտերերի խաղը: Հայերի մի քանի վտանգավոր գրոհներից մեկն ավարտվեց գոլով: Էմիլ Եղիազարյանը մոտ քսան մետրից կատարծ դիպուկ հարվածով կրճատեց հաշիվը: Հետագա ժամանակահատվածում հայ երիտասարդները մեծ եռանդով էին խաղում, սակայն չկարողացան պատասխան գնդակ խփել: 

Այս հաղթանակի շնորհիվ Ռուսաստանը վաստակեց 10 միավոր ու գխավորեց 7-րդ խմբի մրցաշարային աղյուսակը: Հայաստանը 7 միավորով մնաց երրորդ տեղում:

Տեսանյութ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում