Բարեղամ Հարությունյանը դարձել է միջազգային մրցաշարի հաղթող

Բարեղամ Հարությունյանը դարձել է միջազգային մրցաշարի հաղթող

Լիտվայում ընթացող Վիտալիուս Կարպաչաուսկասի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դարձել է չեմպիոն։ Խաչատուր Նազարյանը (69 կգ) նվաճել է արծաթե, իսկ Սարգիս Նազարյանն (70 կգ) ու Արթուր Ղազարյանը (54 կգ) արժանացել են բրոնզե մեդալների։ 

Հավելենք, որ Լիտվայում հայ բռնցքամարտիկները հանդես են եկել մարզիչ Արթուր Կրիկյանի գլխավորությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում