Ամփոփիչ մրցաշար․ Ֆեդերերը մեկնարկեց հաղթանակով

Ամփոփիչ մրցաշար․ Ֆեդերերը մեկնարկեց հաղթանակով

Այսօր Լոնդոնում մեկնարկել է ATP-ի տարվա Ամփոփիչ մրցաշարը։ Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը մեկնարկային խաղում առավելության է հասել ամերիկացի Ջեք Սոկի նկատմամբ։

1 ժամ 32 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 2 սեթում՝ 6:4, 7:6 (7:4) հաշվով։ Ֆեդերերի ակտիվում գրանցվել է 5 էյս, 1 կրկնակի սխալ, 1 բրեյք-փոյնթ՝ 6 հնարավորից։ 

Այսօր կորտ են դուրս գալու նաև Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևը և խորվաթ Մարին Չիլիչը։ Այս զույգի հաղթողը նոյեմբերի 14-ին խաղալու է Ֆեդերերի հետ, իսկ պարտվողը՝ Սոկի։

Առաջին սեթի տեսաամփոփումը ներկայացված է այս հղմամբ, երկրորդինը՝ այս։

Հետևեք մեզ նաև Telegram-ում