Ամենաթանկարժեք ակումբների շքերթը

Ամենաթանկարժեք ակումբների շքերթը

Հեղինակավոր «Transfermarkt»-ը վաղուց ֆուտբոլիստներին արժեկտրոն է տվել, որը թույլ է տալիս քիչ թե շատ հասկանալ ֆուտբոլի իրական գինը: Օրինակ՝ գերմանացիների մոտ միջին շուկայական գին է: Նեյմարը «Բարսելոնայից» 222 մլն եվրոյի դիմաց «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխվելիս 90 միլիոն եվրո էր գնահատվում, իսկ հիմա՝ 150: Տրամաբանությունը հասկանալի է, բայց Նեյմարին 150 մլն եվրոյով ձեռք բերելը հիմա անհավանական է թվում այնպես, ինչպես Մեսսիին 120-ի դիմաց թողնելը: Սա լավ կողմնացույց է, բայց իրական շուկայում առանց հավելյալ վճարների հնարավոր չէ:

«CIES Football Observatory» հետազոտական կենտրոնը փորձել է հասկանալ, թե իրականում որքան արժեն եվրոպական թոփ-5 լիգաների (Անգլիա, Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա) ակումբների կազմերը: Արդյունքը հետաքրքիր է, թեև հարկ է հիշել, որ վարկանիշային աղյուսակներն ուղղակի վարկանշային աղյուսակներ են: 

39 թիմ 100 մլն եվրոյից էժան է (40%)

Ըստ առաջնությունների. Ֆրանսիա՝ 13, Գերմանիա՝ 10, Իսպանիա՝ 9, Իտալիա՝ 7 

Եվրոպական առաջատար 5 լիգաների բարձրագույն առաջնությունում 98 թիմ է խաղում. 20-ական՝ Անգլիայում, Իսպանիայում, Իտալիայում և Ֆրանսիայում, 18-ը՝ Գերմանիայում: Դրանցից 39-ի կազմը, «CIES Football Observatory»-ի վարկածով, չի հասնում 100 մլն եվրոյի: Ամենաղքատն այստեղ ֆրանսիական «Ամյեն» է՝ 20 մլն եվրո, որի 1/4 մասն իր վրա է վերցրել թիմի ամենաթանկ ֆուտբոլիստը՝ Մուսա Կոնտեն: 11 թիմ չի էլ կարող հպարտանալ 50 մլն եվրո արժեցող կազմով, դրանցից 5-ը Լիգա 1-ի ներկայացուցիչ են: Ինչ վերաբերում է հարյուրին չհասած 39 ակումբին, դրանցից լավագույնը «Քյոլնն» է:

24 թիմ արժե 100-200 մլն եվրո արժե (24%)

Ըստ առաջնությունների. Անգլիա՝ 9, Իսպանիա՝ 5, Իտալիա՝ 4, Ֆրանսիա՝ 3, Գերմանիա՝ 3

Գնային հաջորդ կատեգորիան ընկած է 108 մլն եվրո արժեցող ֆրանսիական «Ռենի» ու 200 մլն արժեցող «Վալենսիայի» միջև և 24 թիմ է ընդգրկում: Այստեղ է ԱՊԼ-ի թիմերի գրեթե կեսը՝ 9: Այս ակումբների ամենաթանկարժեք ֆուտբոլիստների միջին արժեքը 25 մլն եվրո է, թեև տարբերությունը մեծ է: Օրինակ՝ Բիլբաոյի «Ատլետիկի» կազմում է 40 մլն եվրո արժեցող Ինյակի Ուիլյամսը, մինչդեռ «Ուդինեզեի», «Վոլֆսբուրգի» ու «Բոլոնիայի» կազմում ամենաթանկարժեքները մինչև 15 մլն արժեն:

11 թիմ արժե 200-300 մլն եվրո (11.5%)

Ըստ առաջնությունների. Իտալիա՝ 3, Անգլիա՝ 2, Իսպանիա՝ 2, Ֆրանսիա՝ 2, Գերմանիա՝ 2 

Իրականում այս ցանկում ընդգրկված թիմերի արժեքն ընկած է 213-252 միլիոն եվրոյի միջակայքում։ Ցանկը բացում և փակում են «Մարսելը» և «Բայերը»։ «CIES Football Observatory»-ի վարկածով այս 11 թիմերից էլ սկսվում է ֆուտբոլային միջին խավը։

9 թիմ արժե 300-500 մլն եվրո (9%)

Ըստ առաջնությունների. Անգլիա՝ 3, Իտալիա՝ 3, Գերմանիա՝ 2, Իսպանիա՝ 1

Միջին դասի բարձր հորիզոնականներ․ սկսվում է «Սևիլյայից» (308 մլն), իսկ աղյուսակը գլխավորում է Դորտմունդի «Բորուսսիան» (482): Դորտմունդյան թիմը 16-րդն է աղյուսակում ու շատ մոտ է հարուստ ակումբներին: Հետաքրքիր է, որ այս միջակայքում են միլանյան երկու թիմերը, «Լացիոն», իսկ դրանց կողքին անգլիական եռյակը՝ «Էվերթոն», «Սաութհեմփթոն», «Լեսթեր»: Վերջինը «Լեյպցիգն» է իր ամենաթանկարժեք ֆուտբոլիստով՝ Թիմո Վերներ (90 մլն եվրո):

10 թիմ արժե 500 մլն եվրոից մինչև 1 միլիարդ (11.5%)

Ըստ առաջնությունների. Անգլիա՝ 2, Իտալիա՝ 3, Իսպանիա՝ 2, Ֆրանսիա՝ 2, Գերմանիա՝ 1

Մանսավորապես․ «Ռոմա» (595 մլն), «Մոնակո» (604), «Բավարիա» (624), «Արսենալ» (666), «Նապոլի» (721), «Յուվենտուս» (743), «Ատլետիկո» (800), «Պարի Սեն Ժերմեն» (864), «Ռեալ» (903), «Մանչեսթեր Յունայթեդ» (919):

Հենց այս միջակայքում էլ առավել արտահայտիչ են հետազոտական կենտրոնների ներկայացրած թվերի տարբերությունները։ Ըստ «Transfermarkt»-ի աշխարհի ամենաթանկարժեք ակումբը «Ռեալն» է, բայց «CIES Football Observatory»-ի վարկածով մադրիդյան ակումբը միայն 6-րդ հորիզոնականում է: 

1 միլիարդից ավելի արժեցող 4 թիմ կա (4%)

Ըստ առաջնությունների. Անգլիա՝ 3 ակումբ, Իսպանիա՝ 1

Մասնավորապես. «Չելսի» (1.044 միլիարդ եվրո), «Բարսելոնա» (1.130), «Տոտենհեմ» (1.137), «Մանչեսթեր Սիթի» (1.196):

Ահա և աշխարհի ամենաթանկարժեք կազմն ունեցող թիմերը: Խենթացնող թվեր են․․․ «Բարսելոնան» անգլիական ակումբների շրջանակում է, որտեղ ամենատպավորիչը «Տոտենհեմի» երկրորդ հորիզոնականում լինելն է: Ցուցակը գլխավորում է «Մանչեսթեր Սիթին»: Պեպ Գվարդիոլայի տրամադրության տակ գտնվող ամենաթանկարժեք ֆուտբոլիստը Քևին Դե Բրյունեն է (144.5 մլն եվրո): Ըստ «CIES Football Observatory»-ի, 100-ից ավելի արժեն նաև Ռահիմ Սթերլինգը, Լերոյ Սանեն ու Գաբրիել Ժեզուսը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում