Բատիստուտա. Խիստ զայրացել էի, որ Մեսսին գերազանցեց իմ ռեկորդը

Բատիստուտա. Խիստ զայրացել էի, որ Մեսսին գերազանցեց իմ ռեկորդը

Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Գաբրիել Բատիստուտան տխուր է, որ «ալբիսելեստեի» ներկայիս ավագ Լիոնել Մեսսին գերազանցել է իր ռմբարկուական ռեկորդը:

«Դա խիստ զայրացրեց ինձ: Այդ ռեկորդը լուրջ հպարտություն էր, մարդիկ երախտագիտություն էին հայտնում ինձ: Երբ սահմանեցի ռեկորդը, այդ նորությունը տարածվեց ամբողջ աշխարհով: Ես դարձել էի Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն: Իմ հաշվին 54 գոլ էր գրանցված, իսկ հիմա Մեսսին ավելի շատ է խփել: Նույնիսկ չեմ հաշվում՝ որքան: Վերջում պարզվելու է, որ նա ինձնից երկու անգամ շատ գոլ է հեղինակել: Ինձ դուր էր գալիս այդ ռեկորդակիրը լինել: Ամեն դեպքում, այլմոլորակայինի զիջեցի»,- «Բատիգոլի» խոսքերն է մեջբերում mundodeportivo.com-ը:

Արգենտինայի հավաքականի կազմում Բատիստուտան 77 խաղում 54 գոլ է խփել, իսկ Մեսսին 123 մրցավեճում` 61:

Հետևեք մեզ նաև Telegram-ում