Իսկոն վնասվածք է ստացել

Իսկոն վնասվածք է ստացել

Մադրիդի «Ռեալի» ու Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Իսկոն չի մասնակցելու նոյեմբերի14-ին Ռուսաստանի դեմ նախանշված հանդիպմանը:

«Managing Madrid»-ը տեղեկացնում է, որ 25-ամյա ֆուտբոլիստը ոտքի վնասվածքի պատճառով լքել է «ֆուրիա ռոխայի» ճամբարը: Իսպանացին ցավալի հարված է ստացել Կոստա Ռիկայի դեմ ընկերական խաղում (5:0):

Նշվում է, որ Իսկոն կարող է բաց թողնել նաև Լա լիգայի 12-րդ տուրում «Ատլետիկոյի» դեմ կայանալիք դերբին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում