Հայաստանի հավաքականը ստանդարտների շնորհիվ հաղթեց Կիպրոսին (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը ստանդարտների շնորհիվ հաղթեց Կիպրոսին (տեսանյութ)

Երևանի «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ու Կիպրոսի հավաքականների միջև ընկերական խաղ: Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը հաղթեց 3:2 հաշվով:

Տանտերերի առավելությամբ անցած խաղի 17-րդ րոպեին հաշիվը բացվեց․ ստանդարտ իրավիճակի խաղարկման ժամանակ Հենրիխ Մխիթարյանը գնդակն ուղարկեց դարպասային հրապարակ, դարպասապահ Ուրկո Պարդոն այն հետ մղեց ուղիղ Հայկ Իշխանյանի վրա, ումից անդրադառնալով հայտնվեց դարպասում:

Տեսանյութ

37-րդ րոպեին հայերի սրընթաց հակագրոհի ժամանակ Մխիթարյանը շրջանցեց մեկ մրցակցի, աջ եզրով առաջ մղեց Գեղամ Ղադիմյանին, ում վերջին փոխանցումը հյուրերի պաշտպանի կողմից դուրս բերվեց անկյունային: Այդ ստանդարտի խաղարկման ժամանակ հեռավոր դարպասաձողի մոտ միայնակ մնացած Ռումյան Հովսեփյանը գնդակն ուղարկեց կենտրոն, որտեղ առանց հսկողույթյան գտնվող Վարազդատ Հարոյանը գլխով գրավեց դարպասը:

Տեսանյութ

Երկրորդ խաղակեսում ավելի բաց ֆուտբոլ ընթացավ: 50-րդ րոպեին՝ անկյունային խաղարկման ժամանակ, գլխի հարվածով հաշիվը կրճատեց Կոնստանտինոս Լայիֆիսը:

Տեսանյութ

63-րդ րոպեին փոխարինման մտած Տիգրան Բարսեղյանը մրցակցի տուգանային հրապարակում խաբքի դիմեց, հարված ստացավ ոտքին և 11-մետրանոց վաստակեց: Նշակետին մոտեցավ Մխիթարյանը և չվրիպեց: 

Տեսանյութ

89-րդ րոպեին հյուրերը կրկին կրճատեցին հաշիվը: Հերթական ստանդարտի խաղարկման ժամանակ կոպիտ սխալ թույլ տվեց Արսեն Բեգլարյանը, և Պյերոս Սոտիդին գրավեց անպաշտպան դարպասը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում