Շիմոն. Հայաստանի հավաքականի դեմ առաջին խաղակեսը մղձավանջ էր

Շիմոն. Հայաստանի հավաքականի դեմ առաջին խաղակեսը մղձավանջ էր

Կիպրոսի հավաքականի գլխավոր մարզիչ Բեն Ռան Շիմոնն ամփոփեց Հայաստանի ընտրանու դեմ ընկերական խաղը (2:3):

Տարբեր խաղակեսեր

«Մենք վատ խաղացինք առաջին խաղակեսում, պարզապես մղձավանջ էր: Երկրորդ կեսում կերպարանափոխվեցինք, սկսեցինք հաջող գործել, բայց, միևնույն է, պետք է ավելի լավ խաղայինք»:

Ներքին առաջնության լեգիոներների ազդեցությունը հավաքականի վրա

«Լեգիոներների քանակը մեր հավաքականի վրա վատ չի ազդում, որովհետև յուրաքանչյուր ֆուտբոլիստն ինքը պետք է որոշի` լա՞վ խաղա, թե՞ վատ: Նրանք իրենց խաղով պետք է ամրագրեն տեղը հավաքականում, այլ տարբերակ չկա»:

Սուր փոփոխություններ

«Երբեք ասուլիսների ժամանակ չեմ վերլուծում սաներիս խաղը: Կմեկնենք Կիպրոս և տեղում կորոշենք, թե այս ֆուտբոլիստներից ում ընտրենք: Մյուսներից կհրաժարվենք»:

Հայաստանի ու Վրաստանի հավաքականների համեմատություն

«Երեք օր առաջ էինք խաղացել Վրաստանի ընտրանու դեմ (0:1): Կարծում եմ` Հայաստանը, Կիպրոսը և Վրաստանը նույն մակարդակի թիմեր են: Վրաստանում ավելի վատ խաղացինք, իսկ այսօր ավելի նվիրված գործեցինք: Մեր խնդիրն արտագնա խաղերում չհաղթելու հետ է կապված: Մտադիր եմ շուտով լուծել այդ խնդիրը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում