Էդգար Մալաքյան. Եթե հաղթել ենք Կիպրոսին, չի նշանակում, որ նրանք թույլ էին

Էդգար Մալաքյան. Եթե հաղթել ենք Կիպրոսին, չի նշանակում, որ նրանք թույլ էին

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը կարծիք հայտնեց Կիպրոսի դեմ ընկերական խաղի մասին:

«Դրական տպավորություններ ունեմ: Կարծում եմ` հանդիպումը բոլորին դուր եկավ: Պետք է պահենք նույն մարզավիճակը, որպեսզի հավաքականում նման խաղերը շատ լինեն:

Չեմ կարծում, թե կան թույլ հավաքականներ: Եթե որևէ մրցակցի հաղթում ենք, դա դեռ չի նշանակում, որ այն թույլ է, իսկ եթե պարտվում ենք` ուժեղ է»,- խաղից հետո ասաց 27-ամյա ֆուտբոլիստը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում