Հարոյան. Նույնիսկ ընկերական խաղում հաղթանակը մնում է հաղթանակ

Հարոյան. Նույնիսկ ընկերական խաղում հաղթանակը մնում է հաղթանակ

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը Կիպրոսի դեմ ընկերական հանդիպումից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

«Շատ ուրախ եմ, որ անհաջող հանդիպումներից հետո կարողացանք հաղթանակների հասնել, թեկուզ ընկերական խաղերում: Հաղթանակը մնում է հաղթանակ: Ուրախ եմ գոլիս համար: Ցանկանում եմ այն նվիրել կնոջս, ով այսօր առաջին անգամ մարզադաշտից հետևում էր իմ խաղին:

Մեծ պատիվ է, որ Մխիթարյանի փոխարինումից հետո կրեցի ավագի թևկապը, առաջին դեպքն էր»,- խաղից հետո ասաց Հարոյանը։

Հիշեցնենք, որ 4 օր առաջ Արթուր Պետրոսյանի թիմը պարտության է մատնել Բելառուսի ընտրանուն (4:1):

Հետևեք մեզ նաև Telegram-ում