Ռուսլան Կորյան. Ինչպես միշտ` հաղթեցինք, ուրեմն ամեն ինչ լավ է, պարտվեցինք` վատ

Ռուսլան Կորյան. Ինչպես միշտ` հաղթեցինք, ուրեմն ամեն ինչ լավ է, պարտվեցինք` վատ

Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը գնահատեց Կիպրոսի դեմ ստուգողական մրցավեճը (3:2):

«Ինչպես միշտ` հաղթեցինք, ուրեմն ամեն ինչ լավ է, պարտվեցինք` վատ: Իմ խաղը թող մարզիչը գնահատի, ես թիմի համար եմ աշխատում: Հանդիպման ընթացքում փոխեցի խաղային դիրքերս, բայց երկու դեպքում էլ դրանք ինձ քաջ ծանոթ էին: Իմ ակումբում արդեն գործել եմ առջևի գծում, ինչպես նաև ավելի հետ քաշված դիրքում:

Բոլորին հաջողություն եմ մաղթում, կտեսնվենք 4 ամսից»,- հանդիպումից հետո ասաց 29-ամյա ֆուտբոլիստը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում