Բուֆֆոն. Հեռանում եմ Իտալիայի հավաքականից

Բուֆֆոն. Հեռանում եմ Իտալիայի հավաքականից

Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը Շվեդիայի դեմ որոշիչ հանդիպումից (0:0) հետո հայտարարել է, որ ավարտում է ելույթները «սկուադրա աձուրայի» կազմում:

«Ցանկանում եմ ներողություն խնդրել ոչ միայն իմ, այլ ամբողջ իտալական ֆուտբոլի անունից: Չկարողացանք իրագործել մեր առջև դրված խնդիրը, որը սոցիալական կարևոր նշանակություն ուներ: Շատ ցավալի է, որ այսպես ավարտեցինք Աշխարհի առաջնության ընտրական փուլը:

Այն մարդիկ, ովքեր մասնակցում են անցումային խաղերին, լավատեղյակ են, թե դրանք որքան բարդ են: Չկարողացանք ցուցադրել մեր լավագույն ֆուտբոլը: Այսպիսի հանդիպումներում որոշիչ են դառնում մանրուքները, բայց մեր բախտը չբերեց որոշիչ պահերին: Մենք հպարտություն և ուժ ունենք, սակայն նաև համառ ենք: Գիտենք` ինչպես ուշքի գալ նման անհաջողությունից հետո:

Հեռանում եմ Իտալիայի հավաքականից: Գրկում եմ բոլորին, հատկապես նրանց, որոնց հետ հավաքականում անցկացրել եմ այսքան տարիները»,- Ջիջիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում