Իտալիայի հավաքականի երեք վետերաններ ավարտեցին միջազգային կարիերաները

Իտալիայի հավաքականի երեք վետերաններ ավարտեցին միջազգային կարիերաները

Իտալիայի հավաքականի երեք ֆուտբոլիստներ որոշել են ավարտել միջազգային կարիերան, որովհետև «սկուադրա աձուրան» չկարողացավ նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր:

Ապենինյան թիմի կազմում այլևս հանդես չեն գալու պաշտպաններ Ջորջիո Կյելինին ու Անդրեա Բարձալին, ինչպես նաև կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսսին,- գրում է Football Italia-ն։

Բարձալին 36 տարեկան է, Դե Ռոսսին` 34, իսկ Կյելինին` 33: Հիշեցնենք, որ Բարձալին ու Դե Ռոսսին 2006 թվականին դարձել են աշխարհի չեմպիոն, իսկ Կյելինին Եվրո-2012-ի արծաթե մեդալակիր է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում